Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալիք հեղաշրջմանն ընդառաջ. «Ժամանակ»

Ապրիլ 25,2014 12:41

Միայն այն, որ կատարվեց վարչապետի ու կառավարության փոփոխություն Քոչարյան/Ծառուկյանի պահանջով ու նրանց հարմար կոնֆիգուրացիայով, արդեն իսկ վկայում է Հայաստանում ուժերի նոր ստատուս-քվոյի հաստատման մասին:

Կրկնենք, որ «հրաշալի քառյակ» կոչվածի անդամներից ոմանց (ՀԱԿԿ) նոր ստատուս-քվոն պարզապես արհամարհեցին ու անգամ թեթև անպատվեցին, ոմանց («Ժառանգություն») էլի բանի տեղ չդրեցին՝ ինչպեսև առաջ բանի տեղ չէին դնում, իսկ դաշնակներն էլ, ինչպես միշտ, փորձում են պղտոր ջրում մի քանի պաշտոն որսալ:

Եվ ուրեմն՝ առաջին քայլը կատարելուց՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետ դարձնելուց հետո, Քոչարյանը անմիջապես կատարեց նաև երկրորդ քայլը՝ տալով հարցազրույց, որում ի թիվս այլ հետաքրքիր քաղաքական ուղերձների՝ նաև հայտարարեց, որ համաձայն չէ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին:

Կարևորն այն չէ, որ Քոչարյանը փաստորեն հայտարարում է նախագահ դառնալու ցանկության մասին, այլ այն, որ նա հայտարարում է, թե թույլ չի տա Սերժ Սարգսյանին անցկացնել (չի՞ հասցնի անցկացնել) իր սահմանադրական բարեփոխումները:

Խիստ յուրօրինակ էին նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ բյուջեի վերաբերյալ առաջին քայլերը: Վարչապետի առջև դրված է 2 կարևորագույն խնդիր, որոնցից առաջինը վերաբերում է իր հեղինակության և լեգիտիմության բարձրացմանը: Այս ուղղությամբ Աբրահամյանը շարժվեց յոթմղոնանոց քայլերով՝ հասարակությանն ու «Դեմ եմ»-ին հայտարարելով պարտադիր կուտակայինի վճարումները սառեցնելու մասին, իսկ ախպեր-օլիգարխներին ուրախացրեց ճոխության հարկը վերացնելով:

Այսպիսով ամեն ինչ լավ է՝ և գայլերն են կուշտ, և ոչխարներն են ողջ, իսկ եթե հաշվի առնենք, որ խոսքը մի քանի այլ պարտադիր վճարների ու տուգանքների վերացման մասին է, ապա նրանք էլ ավելի կկշտանան:

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930