ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության դեմ իր բողոքն արտահայտել է Սեւան գնալով։ Երեկ երիտհանրապետականները Կարեն Ավագյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից ուղեւորվել են Սեւան։
«ՉԻ» – ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անափ հայրենասիրությունն իսկապես հիացնում է: Կարող էին, չէ՞, ի նշան բողոքի սաունա գնալ։ Բայց ո՛չ։ Որոշել են Սեւան գնալ։ Այնտեղ երեւի ի հիշատակ անմեղ զոհերի կմտնեն որեւէ վետերոկ՝ ձկան խորոված ուտելու, իսկ երեկոյան կգնան Ծաղկաձոր՝ իրենց զորակցությունը հայտնելու աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող մեր հայրենակիցներին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում