Լրահոս
Օրվա լրահոսը

Օլանդը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Փարիզում. Azatutyun.am

Ապրիլ 25,2014 12:03

«Ազատություն». Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցեց ֆրանսահայերի կազմակերպած ոգեկոչման միջոցառմանը:

Օլանդը ժամանեց ճիշտ նախատեսված ժամին և ամենից առաջ ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի արձանի տակ:

Նախ խոսեցին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարները, որոնք ողջունեցին Ֆրանսիայի նախագահին, ինչից հետո խոսք վերցրեց ինքը Օլանդը:

Նա իր ելույթը սկսեց Կոմիտասից՝ ասելով, որ Կոմիտասը կրել է այն դժբախտ ճակատագիրը, որ ունեցել են այստեղ հավաքված ընտանիքների նախնիները: Այն, ինչ կրել է Կոմիտասը և մյուս հայերը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, մի ողբերգություն է, որը չի կարելի այլ կերպ անվանել, քան իսկական, բուն բառով՝ genocide (ցեղասպանություն), ընդգծեց Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը ասաց, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես, և ինքը մասնակցել է այդ օրենքի ընդունման աշխատանքներին:

Ապա նա խոսեց ժխտողականության դեմ՝ ասելով, թե բոլոր այն քայլերում, որ կանեն ֆրանսահայ կազմակերպությունները, ինքը կլինի միշտ նրանց կողքին:

Ֆրանսուա Օլանդը, սակայն, չհստակեցրեց, թե երբ նորից խորհրդարանում կհայտնվի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ռուզաննա ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930