«Ժողովուրդ»-ը Արմեն Մուրադյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հենց իրեն նշանակել առողջապահության նախարար. «Երբ որ ես գործերին կծանոթանամ, կմտնեմ գործի մեջ, անպայման կզրուցենք»,- ասաց նորանշանակ նախարարն ու չցանկացավ այլեւս մեր հարցերին պատասխանել։
Երեկ փորձեցինք նաեւ փորձառու մասնագետներից պարզել՝ ինչ կարծիք ունեն նորանշանակ նախարարի մասին։ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Մուրադյանը երիտասարդ եւ բանիմաց բժիշկ է. «Ընդամենը ինձ մնում է հաջողություն մաղթել դժվարին իրավիճակում առողջապահության համակարգում բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից։ Հիվանդանոց կառավարելն ու համակարգ կառավարելը, քաղաքականություն իրականացնելը տարբեր բաներ են, դրա համար երեւի թե գնահատականների մասով մի քիչ վաղ է խոսել»,- ասաց նախկին նախարարը։
Իսկ 2003–07 թվականներին առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Արմեն Մուրադյանը կկարողանա ղեկավարել առողջապահության ոլորտը. «Ինքը բացի այն, որ լավ բժիշկ է, եղել է բարձր պաշտոնների եւ միշտ էլ կարողացել է ղեկավարել»։
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև