Ռուս քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին բացառիկ հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա մշտական լարվածության, ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմաներով:
– Պարոն Ժիրինովսկի. Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղը պետք է Ռուսաստանի կազմում ընդգրկվի: Այդ հայտարարությունը հանրության շրջանում դժգոհություն առաջացրեց, եւ շատերը քննադատեցին ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հայտարարությունը, եւ արդյոք՞ ՌԴ իշխող կուսակցությունը կիսում է ձեր տեսակետը:
– Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, իսկ ժամանակին եղել է Հայաստանի մասնիկը: 1991թ.-ին կրկին սահմանների փոփոխություն տեղի ունեցավ: Ինչքան ես հասկանում եմ, Ղարաբաղի բնակիչները ցանկանում են լինել կամ Հայաստանի կազմում, կամ անկախ պետություն: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները դրական արդյունք չեն արձանագրել: Այդ պատճառով՝ թող իրենք որոշեն, ինչպես անցկացնեն բանակցությունները: Մեզ մոտ կա Սլուցկի ազգանունով մի պատգամավոր. նա պատասխանատու է Հարավային Կովկասի հարցերով, ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահն է: Նա հաճախ է հանդիպում Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ: Հետագայում էլ անհրաժեշտ է բանակցություններ վարել, այդ պատճառով չի կարելի Մոսկվայից ասել՝ «եկեք Ղարաբաղը մի տեղ տեղադրենք, եւ ինչ-որ կերպ կճանաչենք»: Երբ ես նախագահի թեկնածու էի, նշեցի, որ եթե ես ընտրվեմ, Ղարաբաղը կվերադարձվի Հայաստանին. սակայն ես նախագահ չդարձա: Դրա համար, չունենալով իշխանություն, ես չեմ կարող այդ հարցերը լուծել. թող ինքնուրույն լուծեն՝ Երեւանում, Բաքվում եւ Մոսկվայում:
– Ինչպիսի՞ ապագա ունի Ղարաբաղը, արդյո՞ք երկար կտեւի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարվածությունը, եւ ձեր կարծիքով, ի՞նչ ելք կա այդ իրավիճակից դուրս գալու համար:
Կարդացեք նաև
– Դա վերջ չունեցող հիմնախնդիր է. Բաքուն Երեւանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի կարող, ինչպես Թբիլիսին Ցխինվալի եւ Սուխումիի հետ, ինչպես Իսրայելը եւ արաբները, ինչպես Հնդկաստանը եւ Պակիստանը՝ Քաշմիրի եւ Ջամմուի: Թող այդ հարցերը կարգավորի ՄԱԿ-ը: 2 երկրներ վիճելի տարածքները երբեք չեն համաձայնվի հանձնել մեկմեկու. կամ մեծ երկիրը՝ ինչպիսին Ռուսաստանն է, պետք է որոշում կայացնի, եւ բոլորը պետք է այդ որոշմանը ենթարկվեն: Առայժմ աշխարհում շատ խնդիրներ կան եւ բարդ է զբաղվել միայն մեկով:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում: