Հատված Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի հարցազրույցից:
– Դուք ՕԵԿ շարքերը լքել եք այն պատճառով, որ ՕԵԿ-ականները շեղվե՞լ էին իրենց հիմնական գաղափարախոսությունից։
– Կուսակցությունը, ճիշտ է, գործում է, բայց մի քիչ կուսակցության նշանն է փոխվել, մի քիչ գյալուբոյա դառել, էությունն էլ է փոխվել, դա այն կուսակցությունը չէ, որ կար 2007–2008թթ., երբ ես եղել եմ։ Ես իսկապես ուզում եմ, որ իմ երկիրը լավը լինի, ինչպես ես այն ժամանակ էի ուզում, երբ այդ կուսակցությունում էի։
– Այդ դեպքում հնարավո՞ր է՝ կրկին անդամագրվեք ՕԵԿ-ին, քանի որ կարծես թե ՕԵԿ-ը ցանկանում է վերադառնալ իր նախկին վիճակին։
Կարդացեք նաև
– Հնարավոր է մի դեպքում, եթե դուք խոզին տեսնեք տուռնիկի վրա լուրջ մարզումներ իրականացնելիս, այդ ժամանակ դա կլինի։ Այ, եթե ՕԵԿ-ը հնարավորություն ունենար պատմությունը հետ բերեր 2008 թվականին, մինչեւ ընտրությունները, ապա այդ ժամանակ էլի ես այդ բարիկադների մոտ կանգնած կլինեի։ Եթե հնարավոր լինի ջնջել այս 5-6 տարվա պատմությունը, որի ընթացքում ՕԵԿ բարձրաստիճան ղեկավարները բավականին լուրջ միլիարդների տերեր դարձան… ինձ նման շատ մարդիկ կային, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում պայքարում էին հանուն արժանապատիվ կյանքի, օրենքի ուժի, հայրենիք ստեղծելու գաղափարի։ Բայց այդ գաղափարը մի քանի րոպեում հօդս ցնդեց։ Ու այդ հաջողությունները մարդիկ սկսեցին վերագրել անձնական արժանիքներին, կարճ ասած՝ բիզնես ծրագիր դարձավ։ Իսկ ես այդ ծրագրի հետ ոչ մի կապ չունեմ։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում