Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած թուրք-ադրբեջանական վայնասունին՝ Ալմելոյում բացվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

Ապրիլ 25,2014 11:34

Ալմելո հայաշատ քաղաքում Ապրիլի 24-ին բացվեց Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը:

Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում:

Բազմաթիվ հայեր Նիդերլանդների հեռավոր վայրերից, նաև հարևան երկրներից ժամանել էին հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշահամալիրին:
Ալմելոյի քաղաքապետարանի մոտ, մինչ հուշարձանի բացումը 100-ի հասնող թուրքեր էին խմբվել և բողոքում էին հուշարձանի բացման կապակցությամբ:

Նրանցից մեկը տեղական rtv oost հեռուստաալիքի լրագրողին բացատրել է, որ իբր ցեղասպանություն 1915 թվականին, որպես այդպիսին գոյություն չի ունեցել և Ալմելոյի հայկական եկեղեցին իբր փչացրել է կանաչ տարածքը:

Նույն հեռուստաալիքի կայք էջը, սակայն հղում է կատարել վիքիփեդիայի De Armeense genocide ( Հայոց Ցեղասպանութիւն) էջին և ավելացրել, որ ի թիվս շատ երկրների Նիդերլանդները ևս այն ճանաչել է:

Թուրքերին միացել են նաև ադրբեջանցիներ, ովքեր կրել են դրոշներ և ցեղասպանությունը մերժող պաստառներ, մասնավորապես պնդմամբ, որ այն պետք է հետազոտեն պատմաբանները և ոչ թե քաղաքական գործիչները: Թուրք-ադրբեջանական վայնասունը չի խոչընդոտել հուշարձանի բացման պատշաճ արարողակարգին: Թուրքերի բողոքի մասին ոստիկանությունը նախօրոք տեղյակ է եղել:

Հուշարձանի բացման և անմեղ զոհերի հիշատակը հարգելուն իրենց մասնակցությունն են ունեցել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի և եկեղեցական կառույցի ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր:

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ
Լուսանկարը ‘ Էմիլ Հաուբենի և Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքի կայք էջի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Քրիստիան Գելիջին հայազգի գործարար է, որը գործարարությամբ է զբաղվում Հայաստանում՝շատ դրական անձնավորություն. տա աստված ,որ այդպիսի գործարարներ շատ լինեն։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930