Հատված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցից:
– Պարոն Ղուկասյան, դուք երեւի գիտեք, որ Սամվել Բալասանյանը զրահապատ մեքենա է գնել…
– Ըդիկ ո՞վ է, ո՞վ է ըդիկ, էդ Սամվել Բալասանյանը: Չեմ ճանաչում դրան: Մարդ կա՞ տենց:
– Ասում են, իր կյանքի համար ձեզնից է վախենում, դրա համար է գնել այդ զրահապատը:
Կարդացեք նաև
– Ինձնից մենակ սատանեքն են վախենում: Լավ մարդը ինձնից ինչի՞ պիտի վախենա: Ես լավ մարդու բարեկամ եմ: Ո՞վ է ինքը, եղած-չեղած մի բան է, էլի: Ափսոս է Գյումրու քաղաքապետարանը, որ ժողովուրդը վրան գրել է «Կոտոշներ, սմբակներ գրասենյակ»:
– Քաղաքապետարանի շենքի վրա՞ են գրել:
– Ամբողջ քաղաքի ժողովուրդը քաղաքապետարանի վրա գրել է «Կոտոշների, սմբակների գրասենյակ»: Էն կինոն տեսե՞լ եք, «Ոսկե ցլիկը», «Կոտոշների, սմբակների գրասենյակը» ինչ շուտ փակվեց: Դե, հիմա ճակատագիր է, իրա հերն էլ անիծած: Ժողովուրդը իմ կառույցի վրա գրել է Գյումրու քաղաքապետարան, այնտեղ գրել է «Կոտոշների, սմբակների գրասենյակ»:
– Ձեր տղայից էի ուզում հարցնել…
– Տո, ի՞նչ գործ ունես իմ տղայից:
– Նրա հետ կապված քրեական գործերը ի՞նչ փուլում են:
– Ի՞նչ գործ, ի՞նչ բան, ի՞նչ տելեվիզոր, ի՞նչ խալադելնիկ:
– Դուք Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ երբ եկեղեցում հանդիպել էիք, դրանից հետո նոր հանդիպում չե՞ք ունեցել:
– Քեզ ի՞նչ ընդհանրապես, դու ինչի՞ ես այդպես բաների մեջ խառնվում, քո ի՞նչ գործն է: Ընդհանրապես, ձեր ի՞նչ գործն է: Ես, օրինակ, ձեզ հարցնո՞ւմ եմ` ում հետ եք հանդիպում, ինչ եք անում, քո էդ շեֆդ էդ ի՞նչ սկայպ է, ում է հանդիպում, ինչ է անում: Բան ու գործ չունե՞ք, այ մարդ, գնացեք ձեր գործերով զբաղվեք, թողեք մենք էլ մեր գործերով զբաղվենք:
– Փաստորեն, եկեղեցու հանդիպումից հետո չեք հանդիպել:
– Չէ, ազիզ ջան, չէ, նիխտ, նայն, յոխ: Եկեք, տեսեք ինչ արտադրություն ենք դնում, ինչ լավ բաներ ունենք` պանիր, սմետան: Արեք, տեսեք, սովորեք, էլի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում