Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդում աղբամանների կողքին ահռելի քանակությամբ աղբ էր կուտակվել. «Հրապարակ»

Ապրիլ 25,2014 10:31

Հուշահամալիր տանող ճանապարհի սկզբից մինչեւ վերջ աղբամաններ են տեղադրված, չենք կարող ասել, թե դրանք չկան, բայց ամեն տարի այդ աղբամանների կողքին ահռելի քանակությամբ աղբ է կուտակվում, եւ մինչեւ| կեսօր Ծիծեռնակաբերդ այցելողների համար տարածքը դառնում է, մեղմ ասած, «տհաճ»։

Քայլում էի Գերմանիայից եկած երկու ընկերներիս հետ. եկել էին թանգարանն ու հուշահամալիրը տեսնելու, որոշել էին հենց այս օրը գալ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է հարգում Ցեղասպանություն ապրած ժողովուրդն իր կորուստը։

Եկան եւ տեսան, որ ցեղասպան եղած ժողովրդի զավակներն իրենց նախնիներին հիշելու համար ստիպված ժամերով քնում են արեւի տակ, հերթի մեջ: Սպասում են, որպեսզի կառավարական, նախագահական, մեծահարուստների ու «լավ տղերքի» շքախումբն առա անցնի ու ազատ քայլի։ Տեսան ծերունիների, որոնք կանգնած էին այն երիտասարդների կողքին, որոնք նստած էին ծառուղի տանող ճանապարհների նստարաններին, հիացական հայացքներով, մաստակները բերաններում… տեսան, որ քաղաքապետարանը ոչ միայն չի կարողացել հատուկ միջոցառումներ ձեռնարկել՝ նախորդ տարիների փորձից դաս քաղելով, այլեւ մի բան էլ թերացել է, քանի որ աղբն ու կենդանիները, իրարից անբաժան, ամեն քայլափոխի հանդիպում էին։

Ելիզավետա ԱՍԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.1in.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930