Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպեկուլյացիոն աճ», «սպեկուլյատիվ բնույթ». Տիգրան Սարգսյանը՝ Կարեն Ճշմարիտյանի աշխատանքի մասին. «Ժամանակ»

Ապրիլ 25,2014 10:20

Ոչ վաղ անցյալում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ տնտեսագիտական վերլուծությամբ, որը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների «շինարարական բումին» և տնտեսական աճին:

Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը համակարգել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման գրեթե ողջ ընթացքում՝ 1999-2007 թվականներին: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի գնահատականները անուղղակիորեն վերաբերում են նաև նախարար Կարեն Ճշմարիտյանի աշխատանքին:

Լրագրողների հետ առաջին ճեպազրույցում էկոնոմիկայի նորանշանակ նախարար Ճշմարիտյանը, պատասխանելով հարցին` ի՞նչ քայլեր պետք է կատարի տնտեսական անկումը կասեցնելու համար, ասել էր. «Պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի յուրաքանչյուր անձ կարողանա իրացնել իր մտավոր, ֆիզիկական կարողությունները և դրա դիմաց ստանա համարժեք նյութական և բարոյական հատուցում»:

«Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլյացիոն աճը և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5% տնտեսական անկման (շինարարության մասնաբաժինը անկման մեջ կազմեց 14.1%): Երևույթի մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE)»,- իր վերլուծության մեջ գրել էր Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով. «2004-2008թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր: Իսկ Հայաստանում այդ անկման հատկապես ցավոտ լինելու հաճախակի հնչող հարցապնդման պատասխանը ևս պատկերավոր երևում է հաջորդ պատկերից՝ շինարարությունը ՀՆԱ-ում 2008 թվականին հասավ աննախադեպ մասնաբաժնի, ինչը չէր կարող երկարաժամկետ հատվածում կայուն լինել: Ճգնաժամը բոլորիս համար ակնհայտ դարձրեց, որ թույլ դիվերսիֆիկացված տնտեսության կառուցվածքը շատ խոցելի է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930