Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը կիսում է ընդդիմադիրների մտահոգությունները` արտագաղթը կմեծանա

Ապրիլ 24,2014 21:16

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի նախնական վերլուծություններն էլ բերել են այն եզրակացության, որ ամեն դեպքում ազատ տեղաշարժի հնարավորությունը եւ ՌԴ-ի քաղաքացիության կարգի դյուրացումը կարող են խթանել Հայաստանում արտագաղթը: Այսօր այդ առիթով իր մտահոգությունները նա կիսեց`պատասխանելով Aravot.am-ի հարցերին: Նման մտավախություններ ունեն նաեւ ընդդիմադիր գործիչները:

Հիշեցնենք`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք է ստորագրել: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին և ապրել են ԽՍՀՄ տարածքում կամ ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում:

«Եթե կա ազատ տեղաշարժի հնարավորություն, եթե տվյալ անձը քաղաքացի չէ եւ աշխատանքի ընդունման, ընդհանրապես աշխատելու պրոցեդուրան բավականին բարդ է, զուտ այդ իմաստով, հավանաբար, շատ քաղաքացիներ կցանկանան ՌԴ քաղաքացիություն ընդունել` օգտվելու համար Ռուսաստանի աշխատանքային շուկայից»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ ինքն ուրախ կլինի, եթե իր նախնական տպավորությունների մեջ սխալված լինի:

Հարցին` չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունները կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն իրենց քաղաքացիներին սեփական հողի վրա պահելու համար, մեր զրուցակիցն ասաց, որ խնդիրը հասարակության կենսամակարդակի բարձրացման կամ գոնե դրան ուղղված դրական սպասումների մեծացման մեջ է: Նա չի կիսում քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքը, որ ՀՀ իշխանություններն ուրախացած են արտագաղթի հնարավոր նոր տեմպերից, բայց, կարծում է, որ. «Մարդիկ իրենց ապագան պետք է տեսնեն եւ կապեն ՀՀ-ի հետ»:

Այդ համատեքստում` դիտարկմանը` նոր կառավարության առաջին նշանակումները, որոնք այդքան էլ նոր չէին, ի՞նչ տպավորություններ կամ հույսեր է տալիս ՀՀԿ-ական պատգամավորին, Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Ես, ընդհանուր առմամբ, բոլոր հարցերում եւ միշտ լավատես եմ: Ես չեմ ուզում գնահատել կամ գուշակել: Ցանկանում եմ, որ կառավարությունը` նշանակված անդամները եւ նշանակվելիք անդամները, վարչապետը հաջողեն եւ իրենց առջեւ դրված խնդիրները կարողանան լուծել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930