Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի քաղաքական միակ դերակատարը Ռոբերտ Քոչարյանը չէր». Խոսրով Հարությունյան

Ապրիլ 24,2014 20:38

«Կներեք, Մարտի 1-ի քաղաքական միակ դերակատարը Ռոբերտ Քոչարյանը չէր»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Aravot.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված պարոն Հարությունյանը վստահեցրել էր, որ նա միշտ էլ քաղաքականության մեջ է եղել, երբեք չի գնացել, որ հիմա էլ հետ վերադառնա: Ըստ Խոսրով Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:

Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ նրա ժամանակ եղավ Մարտի 1 եւ Հոկտեմբերի 27, Ձեր կարծիքով ժողովուրդն այդ երկու ցավալի միջադեպերը կարո՞ղ է ներել նրան, մոռանալ՝ նրան նորից ընդունելու համար: Խոսրով Հարությունյանը պատասխանեց.  «Թույլ տվեք չմեկնաբանել: Ես չեմ կարծում, որ նույնիսկ այս առիթով, այդ կարեւոր, մեզ համար շատ ողբերգական իրադարձությունները պետք է քննարկումների առարկա դառնան: Ես այդ կարծիքին չեմ: Դրանք առանձին ֆրագմենտներ են՝ շատ պատասխանատու, շատ ցավալի, բայց ֆրագմենտներ, որոնք պետք է առանձին վերլուծել: Ես այդ կարծիքին եմ: Չի կարելի Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը հանգեցնել բուն Մարտի 1-ին: Նրա գործունեության ժամանակ դրականն էլ է եղել, բացասականն էլ է եղել»:

Մեր զարմանքին, որ այդ ժամանակ գլխավոր գերագույն հրամանատարը երկրի նա է եղել եւ անմիջական պատասխանատուն  նա է՝ Խոսրով Հարությունյանը առարկեց. «Կներեք, դրա քաղաքական միակ դերակատարը Ռոբերտ Քոչարյանը չէր: Մարտիմեկյան իրադարձություններն ունեին լիդեր, ունեին պատասխանատու: Մենք այդ հարցերը դեռեւս չենք քննարկել, հանրությունը դեռեւս այս ամենի օբյեկտիվ գնահատականներն ու պատասխանները չի տվել: Դրա համար ես վաղաժամ կհամարեմ որեւէ նման մեկնաբանություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930