Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քոչարյանը ճիշտ էր. Սերժ Սարգսյանը ինչ-որ խնդիրներ է իր համար ուզում լուծել»

Ապրիլ 24,2014 20:30

«Այստեղ էականն այն չէ, թե ի՞նչ են փոխում, այլ էականն այն է, թե ով է փոխում»,-Aravot.am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Անդրադառնալով  մերայն դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս բարեփոխումների վերաբերյալ դրական էր արտահայտվել, նաեւ նշել, որ թե որեւէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել 2 ժամկետից ավելի, Սահմանադրական այս բարեփոխումները անցում է դեպի խորհրդարանական կառավարման, պարոն Դանիելյանն այսպես արձագանքեց. «Երբ մենք նայում ենք թե ով է փոխում, ապա այստեղից առաջանում է հարց` թե ինչո՞ւ է փոխում եւ ինչի՞ համար, ի՞նչ խնդիրներ է ցանկանում փոխել: Իմ կարծիքով Սահմանադրության մեջ փոփոխություններն անհրաժեշտ են, սակայն այն, ինչ մենք կարծում ենք անհրաժեշտ է մեր երկրին ավելի էֆեկտիվ կառավարման համար, ճիշտ հակառակ շահերն ունեն սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողները: Եթե Սերժ Սարգսյանն է, ապա, բնականաբար այդ փոփոխությունները պետք է սպասարկող լինեն ինչ-որ տեսլականներին»:

Օրերս էլ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումներին է անդրադարձել եւ նշել. «Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ` արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից…»:

Այս առնչությամբ էլ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ խոսել Սահմանադրության փոփոխության մասին` փիլիսոփայական առումով, դա առնչություն չունի իրականության հետ. «Քոչարյանը, երեւի, սա նկատի ուներ, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ խնդիրներ է իր համար ուզում լուծել, այս առումով ճիշտ էր: Եթե գտնում ենք Սահմանադրության մեջ ինչ-որ փոփոխություններ են անհրաժեշտ, ապա դա հանրության շահերից ելնելով, փոփոխություններից նոր բան չեմ սպասում»:

Պարոն Դանիելյանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան կարեւոր բաներ, որոնք պետք են փոփոխել. Օրինակ` դատական համակարգն ավելի անկախ դարձնել, իսկ դատավորներին ոչ թե նախագահը նշանակի, այլ, ասենք, ուրիշ, անկախ մեխանիզմով լինի,  կառավարության եւ այլ գերատեսչությունների հաշվետվությունների մեխանիզմները փոփոխել եւ առավել թափանցիկ դարձնել, խորհրդարանական փոքրամասնությանն ավելի շատ իրավունքներ տալ, լիազորություններ տալ`վերահսկողական մարմիններում. «Մարզպետների ինստիտուտը վերացնել, մարզեր չպետք է լինեն, եթե անհրաժեշտ է խոշորացնեն ռեգիոնները, ղեկավարումն լինի ընտրովի մարմինների, որովհետեւ մարզպետների ինստիտուտը տեղական կառավարման մարմիններին ճնշելու մեխանիզմ է: Մարզպետները նաեւ շատ կարեւոր դեր են կատարում ընտրություններ կազմակերպելու գործում, իսկ մարզպետների ինստիտուտը վերացնելով, նաեւ լայնացնում  է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: Կարելի է կուսակցությունների մասին փոփոխություններ մտցնել, որպեսզի դրանք լինեն թափանցիկ, եւ հենց Սահմանադրությամբ ամրագրվի: Կարեի է շարունակել թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ,  բայց սրանք այն հարցերն են, որոնք դժվար թե Սերժ Սարգսյանին հետաքրքրեն, ճիշտ հակառակը»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930