Ապրիլի 24-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը:
Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ