Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին անմար կրակի մոտ:
Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը:
Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:
Նույն օրը երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցեց Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղեց կաթողիկե եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ