Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմից արտաքսված մոտ 20 000 հայեր կարող են վերադառնալ. РИА Новости

Ապրիլ 24,2014 19:45

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգերի արդարացման մասին ստորագրած հրամանագիրը 1940-ականներին արտաքսված 20 հազար հայերի Ղրիմ վերադառնալու հնարավորություն է տալիս, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը:

«Ռուսաստանի նախագահի հրամանագիրը մեզ հույս է տալիս, որ Ղրիմի թաթարների իրավունքները կվերականգնվեն: Մեր ազգակիցների վերադարձը Ղրիմ տարբեր պատճառներով տեղի չի ունեցել: Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հրամանագրի և դաշնային ծրագրի կապակցությամբ, որը կմշակվի դրա հիման վրա, մեզ կհաջողվի Ղրիմ վերադարձնել առնվազն 20 հազար հայերի, որոնք արտաքսվել էին 40-ականներին», – ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ հայերի վերադարձն ապահովելու համար պետք է բնակավայրեր կառուցվեն, իսկ գործընթացը հարկավոր է կատարել համաչափ և փուլ առ փուլ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային տարիներին բռնադատված Ղրիմի հայերի, բուլղարացիների, գերմանացիների, հույների և թաթարների արդարացման մասին հրամանագիրը ստորագրել է 2014թ. ապրիլի 21-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930