Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյանը` Էրդողանին. «Այսօր շատ թուրքեր արդեն չեն հավատում Ձեր իսկ նշած «1915թ. իրադարձություններին» ինչպես Դուք այն անվանում եք»

Ապրիլ 24,2014 19:37

Հարգելի վարչապետ,

Ինձ համար զարմանալի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այսօրվա առաջնորդը պարզապես ցավ է հայտնում «1915թ. իրադարձությունների համար» ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ, որ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, այն ուղղված չէ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև համերաշխության հաստատմանը:

Ցավոք, Ձեր հայտարարությունը պարունակում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող տարրեր, որն իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Թույլ տվեք նշել, որ այսօր շատ թուրքեր արդեն չեն հավատում Ձեր իսկ նշած «1915թ. իրադարձություններին» ինչպես Դուք այն անվանում եք: Դատելով թուրք այցելուների՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տպավորությունների մատյանում թողած գրառումներից, նրանք բոլորն էլ ցանկանում են իմանալ ողջ ճշմարտությունը, որը խեղաթյուրվել և թաքցվել է իրենցից Թուրքիայի պատմության ընթացքում:

Կա մի պարզ և հզոր արտահայտություն՝ «ճշմարտությունն ազատություն է տալիս»: Սակայն հանդես գալով նման արտահայտությամբ` Դուք փորձում եք ապակողմնորոշել թուրք երիտասարդությանը: Թույլ տվեք հիշեցնել Ձեզ, որ Ձեր հայտարարությունը հրապարակվեց Թուրքիայում Twitter կայքի արգելափակումից մի քանի օր հետո, ինչը ոտնահարում է թուրք երիտասարդության խոսքի ազատության հիմնարար իրավունքը:

Ձեր հայտարարության մեջ Դուք օգտագործում եք «ժողովրդավարություն», «խաղաղություն», «օրենքի գերակայություն», «հանդուրժողականություն» և համընդհանուր այլ արժեք ներկայացնող հասկացություններ:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930