Այսօր հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում հաղթելով իտալուհի Իրմա Տեստային` նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հաղթանակից անմիջապես հետո Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Անուշը հայտարարեց, որ իր այս հաղթանակը, որ նա տոնեց ապրիլի 24-ին, նվիրում է հայերի դեմ 1915 թվականի Թուրքիայի իրականացրած գենոցիդի զոհերի հիշատակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ