Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը:«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Առայժմ կդադարեցնենք ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով կապերի հաստատման ուղղությամբ բոլոր ջանքերը՝ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն այսօր՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում, որդեգրել է ՆԱՏՕ-ն: Այսօր ՆԱՏՕ-ն շանտաժային քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ անդամ-պետությունների ողջ ճակատով՝ ի ցույց դնելով, որ վերջին ամիսներին նրանք ծայրահեղ դժգոհ են Ռուսաստանի գործողություններից»,- ասել է Բորդյուժան:
«ՌԻԱ Նովոստի»-ին հիշեցնում է, որ ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի՝ դաշինքը մտադիր է լրացուցիչ զորամիավորումներ ներգրավել մարտական պատրաստականությունը մեծացնելու նպատակով, ինչպես նաև վերանայել պաշտպանական ծրագրերը՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում