Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Եթե Մինսկի խումբը լուծարվի, դա մեզ համար ողբերգություն չպետք է լինի»

Ապրիլ 24,2014 18:23

Վերջերս «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանը սահմաններում պահպանում է լարվածությունը, քանի որ մտավախություն ունի, որ ԼՂՀ հարցն աշխարհի կողմից կմոռացվի, քանի որ կան ավելի առաջնային խնդիրներ՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ կապված: Քաղաքագետը, նաեւ չէր բացառել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը հնարավոր է այնքան թուլանա, որ նույնիսկ լուծարվի՝ տարածաշրջանային զարգացումների պատճառով:

Aravot.am-ը ԼՂՀ  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեց, արդյոք հնարավոր համարում է Մինսկի խմբի լուծարումն ու եւ Լեռնային Ղարաբաղի հարցի` միջազգային հանրության կողմից մոռացումը:  «Ես այդքան էլ հոռետես չեմ: Ինչ վերաբերվում է Մինսկի խմբի լուծարմանը, ապա թո՛ղ տպավորություն չստեղծվի, թե Մինսկի խումբն աշխատում է մեզ համար, եւ եթե Մինսկի խումբը լուծարվի, դա մեզ համար ողբերգություն չպետք է լինի»:

Մեր այն հարցին, Ստեփանակերտում Ղրիմի հանրաքվեի առթիվ տեղի ունեցած տոնախմբությունը, որը Հայաստանում քննադատության արժանացավ,  արդյո՞ք տեղին է համարում այդ տոնակատարությունը, ինչին ի պատասխան պարոն Աթանեսյանը հերքեց. որ Ղարաբաղում նման տոնախմբություն է տեղի  ունեցել.«Ոչ մի տոնախմբություն Ղարաբաղում չի եղել, ոչ մեկը տոնախմբություն Ստեփանակերտում չի կազմակերպել, եթե անգամ այդ տպավորությունը կա, ապա սխալ տպավորություն է»:

Անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին՝ պարոն Աթանեսյանին փոխանցեցինք, որ երեկ նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի կարծիքը,  որ Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրք երիտասարդությունը սկսել է այլ կերպ մտածել. հնարավո՞ր է թուրք երիտասարդները դրական ազդեցություն ունենան հայ-թուրքական հարաբերությունների վրա, մեր այս հարցին էլ պարոն Աթանեսյանն ասաց.  «Մարդու սպանվելուց հետո, ցավում են այդ մարդու համար, դա մի քիչ ցինիզմ է հիշեցնում: Պետք չէր սպանել Հրանտ Դինքին, պետք էր պահպանել որպես Թուրքիայի քաղաքացի եւ հօգուտ Թուրքիայի աշխատող լրագրողի: Սպանել մարդուն եւ ափսոսել մարդու համար՝ ցինիզմ է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930