Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման կրկին գործածեց Մեծ եղեռն արտահայտությունը. «Ազատություն»

Ապրիլ 24,2014 18:12

Միաժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը վստահեցնում է, որ իր սեփական տեսակետը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ անփոփոխ է:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում ևս, ինչպես և նախորդ հինգ տարիներին, խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը՝ փոխարենը գործածելով Մեծ եղեռն բառակապակցությունը:

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը և նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ծանրագույն նախճիրներից մեկի ժամանակ», – ասված է Միացյալ Նահանգների նախագահի ուղերձում, – «Այսօր մենք վերհիշում ենք իննսունինը տարի առաջ տեղի ունեցածի սարսափը, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին, և մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց և երեխաների կորսված կյանքերը և կրած տառապանքները»:

Օբաման նաև ընդգծում է․ – «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»:

Մինչ 2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, միացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոնգրեսական նախաձեռնությունների:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930