1974 թվականից հետո ծնվածները «ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ից փոստով նամակներ են ստացել, որտեղ պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի վերաբերյալ տեղեկատվություն կա: Այն տրված է հարց ու պատասխանի ձեւով:
«Ինչո՞ւ պարտադիր» խորագրի ներքո գրված է. « Մարդիկ սովորաբար այսօրվա սպառումը նախընտրում են վաղվա սպառումից, եւ դա ամբողջ աշխարհում է: Բացի դրանից, մարդկանց մեծ մասի ինքնակազմակերպվածությունը բավարար չէ երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար: Մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ կամավոր սկզբունքով հատկապես երկարաժամկետ գործիքներից Հայաստանում լայնորեն չեն օգտվում: Այն երկրները, որոնք փորձել են խրախուսել մարդկանց խնայելու իրենց կենսաթոշակի համար կամավոր սկզբունքով, եկել են այն եզրակացության, որ այդ կերպ հնարավոր չէ ապահովել բնակչության մեծ մասի ընդգրկումը համակարգում»:
«Ո՞րն է բարեփոխումների հիմնական նպատակը» խորագրի տակ գրված է. «Առաջին՝ ապահովել մասնակիցներին արժանավայել կենսաթոշակով, որը ոչ մի կերպ կախված չի լինի քաղաքական որոշումներից եւ խոստումներից: Եվ երկրորդ՝ մասնակցի թոշակի գնալու պահին ստացած աշխատավարձի եւ կենսաթոշակի հարաբերակցությունը հասցնել նվազագույնը 50 %-ի, որը ներկայումս կազմում է միջինում 25%»:
«Ի՞նչ է դիվերսիֆիկացիան» խորագրի ներքո, որպես բացատրություն-հիմնավորումը լրացնող ասույթ, գրված է ՝ « ԽՍՀՄ-ում բոլոր հավկիթները մեկ զամբյուղում էին»: Այդ խորագրի տակ գրված է. «Դիվերսիֆիկացիան միջոցների ներդրումն է տարբեր ակտիվներում: Եթե ֆոնդի բոլոր միջոցները մեկ ընկերության կամ պետության արժեթղթերում ներդրվեն, ինչպես օրինակ Խորհրդային միության ժամանակ էր, ապա արժեթղթերի օրինակ 10 տոկոսի գների անկման դեպքում այդ չափով կնվազի նաեւ ֆոնդի արժեքը: Դիվերսիֆիկացիայի դեպքում այդ գումարները ներդրվելու են տարբեր չափեր ունեցող, տարբեր ոլորտների, տարբեր երկրների տասնյակ, հարյուրավոր ընկերություններում: Իսկ տասնյակ, հարյուրավոր ընկերությունների տարբեր արժեթղթերի գնի միաժամանակյա նվազման հավանակությունը գրեթե զրո է»:
Կարդացեք նաև
Ինչպես վերը տեսաք՝ «միջինում» , «հավանակություն» բառերը սխալ են գրված:
Հիմնավորման վերաբերյալ էլ նշենք՝ չի բացառվում, որ կենսաթոշակային կուտակային գումարները ստացած ընկերությունների մի մասը հետագայում կարող է ֆինանսական մեծ կորուստներ ունենալ կամ սնանկանալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Очередной опыт! Нашли “козла” в виде Армении. Интересно, а кто именно предложил,чья инициатива?? Ведь Багратян говорит, что ни в одной стране нет такого закона.
մի դրանց խելքին նայեք փաստորեն սովետի պես երկիրը քանդվեց,իսկ սրանք ինչ որ ֆոնդերի անսասանության մասին են խոսում-ինչ էլ պատճառ են գտել հավկիթներ, զամբյուղ ու էլի շատ փնթի մտքեր