Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չցանկացավ բացահայտել իր երկրակյաց մարզպետ լինելու գաղտնիքը: Նա չցանկացավ խոսել նաեւ ներքաղաքական հարցերից, մասնավորապես, նոր կառավարության կազմի ու Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին:
«Վաղը զանգեք հեռախոսիս, կասեմ»,-խոստացավ մարզպետը: Նա ծիծաղեց երկարակյաց պաշտոնյաների Top տասնյակում հայտնվելու լուրերի վրա. «Ինչի՞, վա՞տ է, լավ չի՞»: Հետո ասաց` ցտեսություն ու հեռացավ:
Նշենք, որ NEWS.am-ը հաղորդել է, որ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկ է արվելու եւ Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
գաղտնիքը անվան մեջ ա…….. հահահա