Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ցավակցական ուղերձին, հայտնել է, որ Թուրքիան սպասում է Երևանի և սփյուռքի արձագանքին, ինչից հետո նոր քայլեր կձեռնարկի:
«Հուրիեթ»-ի փոխանցմամբ, Դավութօղլուն ապրիլի 23-ի գիշերը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի քայլը «Հայաստանին ուղղված կոչ է, որը հույս ունենք պատասխանի կարժանանա»:
Արտգործնախարարությունից թերթին հայտնել են, որ ապրիլի 24-ի փոխարեն ապրիլի 23-ին հայտարարությունն անելու պատճառը «զարգացումներին ու նախաձեռնող քաղաքականությանը նախորդող առաջին քայլն անելու մեջ էր»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 23-ին հայտարարություն էր տարածել, որտեղ իր ցավն էր կիսել «1915թ. իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ