ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այսօր Ջարդի ձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելիս ասաց, որ մեր իշխանությունները ժողովրդի ծնունդն են, և ինչպես ամբողջ ժողովուրդը, այնպես էլ իշխանությունը պահանջատեր է Թուրքիայի նկատմամբ: «Իհարկե, իշխանությունները պետք է հաշվի առնեն արտաքին շատ ու շատ քաղաքական գործոններ, բայց այն խնդիրը, պահանջատիրությունը, որը ամբողջ ազգությանն է, իշխանությունները երբևիցե չեն հրաժարվելու, և այդ խնդիրը անընդհատ բարձրացվելու է տարբեր ատյաններում», -ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ պատգամավորի, տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը, և հենց նրանց ճնշման ներքո է, որ Թուրքիան մերթընդմերթ փորձում է հայտարություններ անել և արտաքին աշխարհին ցույց տալ, որ իրենք էլ են ընդառաջ գնում: «Մյուս կողմից դա առայժմ ուղղակի PR է` միջազգային կառույցներին ցույց տալու, որ իրենք դեմոկրատական երկիր են, ազատ երկիր են, բայց մենք մինչև վերջ պահանջատեր ենք լինելու, Թուրքիան ոչ թե բանավոր հայտարարություններով կամ ուղղակի ցավակցելով, այլ պետք է ընդունի, որ տեղի է ունեցել դարի մեծագույն եղեռն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ