Այսօր Շիրակի մարզպետ, կրթությամբ պատմաբան Ֆելիքս Ցոլակյանը Հերհերի ձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելիս, ասաց, որ Թուրքիայում արդեն իսկ սկսել են խոսել այս թեմայով:
«Թուրքիայում սկսել են խոսել, ասել…Ճիշտ է` չեն ասում էն ձևով , ոնց որ մեզ է պետք, բայց ասում են: Ինչ-որ բան փոխված է նրանց մոտ, ժողովրդի մոտ: Էսօր ես հետաքրքիր բան եմ լսել, ասում են մտեք Թուրքիայի ցանկացած գրադարան, եթե նախկինում էնտեղ վաճառվում էին գրքեր, որոնք ժխտում էին Հայոց ցեղասպանությունը, էսօր կան նաև գրքեր, որոնք չեն ժխտում: Ճիշտ է, իրենք ցեղասպանություն բառը չեն ասում, բայց ընդունում են, որ եղել են դեպքեր, սա առաջընթաց է, բայց միևնույն է՝ Թուրքիան դիվանագիտություն ունի, որը հնուց մեզ հայտնի է որպես խորամանկ դիվանագիտություն»,- ասաց մարզպետը:
Մարզպետի խոսքը՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ