Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս կարող էին երկու ասկյարով հարյուր հոգու սպանել». Զոհրապ Եգանյան (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 16:59

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը կարծիք հայտնեց, որ սգալու փոխարեն պետք է մտածել թուրքերից վրեժ լուծելու մասին:

Ըստ նրա, Ցեղասպանության զոհերի նկատմամբ լավագույն հարգանքը կլինի հզոր պետականություն ու հզոր տնտեսություն կառուցելը, աճող սերնդի մոտ Արևմտյան Հայաստանը հետ բերելու գաղափարը սերմանելը: «Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, դպրոցական մակարդակում դա չի արվում, դասագրքերում հայը ներկայացվում է որպես թույլ մարդ…Անտրամաբանական է, երբ որ երկու ասկյարով կարող էին հարյուր հոգու սպանել, երբ որ մեր աղջիկներին էին բռնաբարում, այդ ամենը ներկայացվում է, և ոչ ոք չգիտի, թե դրա հետևանքը հոգեբանական ո՞րն է…: Մենք պետք է խոսենք, շատ խոսենք Վանի, Զեյթունի մասին, ազատագրական պայքարի մասին, որ մղվեց Արևմտյան Հայաստանում, հասկանալ` ի՞նչն էր պատճառը…1.5 միլիոն մարդ սպանելը այդքան էլ հեշտ չէ, բայց ինչո՞ւ կարողացան երիտթուրքերը այդքան հեշտությամբ անել: Ո՞ւր էին մեր տղամարդիկ, ո՞ւր էր մեր քաղաքական էլիտան, ո՞ւր էին մեր ֆիդայական ջոկատները, ի՞նչն էր այս ամենի պատճառը:

Մինչև այսօր մենք դատապարտում ենք Թուրքիային, այո, Թուրքիան դատապարտելի է, Թուրքիան ցեղասպան, արյան մեջ թաթախված պետություն է, բայց ի՞նչն էր պատճառը, որ մենք չկարողացանք ինքներս մեզ պաշտպանել: Դա գովելի չէ, երբ մարդն ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, առավել ևս ազգը»,- ասում է Զոհրապ Եգանյանը:

Մանրամասները` տեսանյութում

 
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armenuhi says:

    Հետաքրքիր ու համարձակ միտք եք արտահայտում պարոն Եգանյան, մի խոսքով, քանի Ձեր նման խելացի մարդ կա Բալասանյանի կողքին ինքը կմնա քաղաքապետի պաշտոնում

  2. Գագիկ Մադոյան says:

    փաստորեն ըստ Արմենուհու զոհրապը սերժ սարգսյանն է, որ կարող է նշանակeլ ու ազատել բալասանյանին պաշտոնից, , դաաաա, շատ հետաքրքիր է,կարծում եմ արմենուհին նրբորեն բացահայտեց բալասանյանի կերպարը

  3. Արտավազդ says:

    Ցեղասպանության մեջ մեղավոր էին դաշնակներն ու այդ ժամանակի բոլոր կուսակցությունները, ովքեր միամտաբար հավատացին երիտթուրքերին ու գնացին գործարքի: 15թ ին ժողովուրդն արդեն իսկ առանց ղեկավարիէր, նույնիսկ Եկեղեցին չկարողացավ ինքնակազմակերպել ժողովրդին: Դասեր է պետք քաղել, այլ ոչ թե վիճել, թե ով ինչ արեց

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930