Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

10 ամիս կալանքից հետո՝ ազատություն

Ապրիլ 24,2014 16:53

Ոստիկանության քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ.Մուրադյանը որոշում է կայացրել Տիգրան Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը փոխելու եւ այն լրացնելու մասին:

Անցյալ տարվա հուլիսի 1-ին Տիգրան Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ընտանեկան խնդիրների հետ կապված, վիճաբանության ժամանակ հունիսի 28-ին դանակով վնասվածքներ էր հասցրել կնոջը՝ Տ.Ն-ին:

Տիգրան Համբարձումյանի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը (լուսանկարում), իսկ կնոջ՝ Տ.Ն-ի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը:

Մենք նախաքննության փուլում լսել ենք երկու կողմերի փաստաբաններին՝ կապված այս վեճի հետ:

Կալանավորված Տիգրան Համբարձումյանի նկատմամբ նշանակվել էր մի քանի անգամ դատահոգեբուժական փորձաքննություն: Պարզվել էր, որ նա գտնվել է «կոմուլատիվ աֆեկտի վիճակում»:

Կրկնակի դատահոգեբուժական փորձաքննությամբ էլ արձանագրվել էր, որ Տ.Համբարձումյանը կնոջ վարքագծի հետեւանքով առաջ եկած երկարատեւ հոգեվիճակի հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է կատարել արարքը, որը ոչ թե քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին է համապատասխան, այլ քրեական օրենսգրքի 126 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

Ըստ պաշտպան Լ.Բալյանի, փոխվեց մեղադրանքը և հիմնավորվեց, որ տուժող` Տ. Ն-ի պարբերաբար դրսևորած վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է Տ. Համբարձումյանը գտնվել կումուլատիվ աֆեկտի վիճակում եւ կատարել հանցագործություն:

Լիանա Բալյանի տեղեկացմամբ , այդ մասին բարձրաձայնել են լրատվամիջոցները, սակայն «նախկին դատախազի օրոք մեր փաստարկները հաշվի չեն առնվել: Իսկ նոր դատախազ Սասուն Խաչատրյանի նշանակումով հաստատվեց, որ իմ պաշտպանյալը գտնվել է խիստ հուզմունքի տակ և ապացուցվեց տուժողի վարքը: Հարց է ծագում, ո՞վ պետք է պատասխան տա Տ.Համբարձումյանին 10 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու համար, որով նա քննիչ Տ. Մուրադյանի և դատախազ ` Ս. Հովսեփյանի գործողությունների պատճառով կրեց մեծ վնասներ»:

ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածը վերաորակվել է 34-105 հոդվածով, կիրառվել է 2013թ. հոկտեմբերի 3-ի համաներումը և գործը կարճվել է:

Տիգրան Համբարձումյանը գտնվում է ազատության մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930