Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աջակցությունից առավել կարևորը վերաբերմունքն է. Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներ

Ապրիլ 24,2014 16:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է և այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում:

«Մեծ եղեռնը վերապրած մեր համաքաղաքացիների նկատմամբ ուշադրությունը մշտական է: Ամբողջ տարվա ընթացքում, տարբեր առիթներով, մենք պարբերաբար այցելում ենք նրանց, համապատասխան աջակցություն տրամադրում: Իսկ ապրիլ 24-յան այցերն արդեն ավանդական բնույթ են կրում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Երևանի քաղաքապետին փոխանցելով իրենց շնորհակալությունը մշտական ուշադրության համար՝ վերապրածները ընդգծել են, որ աջակցությունից առավել կարևորը վերաբերմունքն է և ցուցաբերվող հոգածությունը ամբողջ տարվա ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930