Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ վրեժխնդրություն, ներքևում՝ եռուն առևտուր (ֆոտոշարք)

Ապրիլ 24,2014 16:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում: Նրանց շարքում են սփյուռքահայեր, օտարերկրացիներ, ՀՀ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պարզապես քաղաքացիներ:

Մարդիկ Ծիծեռնակաբերդի բարձունք են եկել անգամ իրենց նորածինների հետ: Նրանք եկել են ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Aravot.am-ի հետ զրուցած քաղաքացիների հիմնական պահանջը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումն է, նրանց միակ զգացողությունը վրեժխնդրությունն է:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացվել են հայ բնակչության կոտորածներ, որը անվանում են Հայոց ցեղասպանություն: Այս փաստը ճանաչել են աշխարհի 20-ից ավելի երկրներ՝ Ուրուգվայ, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ և այլն:

Մինչ Ծիծեռնակաբերդի բարձունքում վրեժխնդրության ոգին էր գերիշխում, Մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ առևտուրն էր եռում: Ծաղկավաճառների գործը ծաղկում էր, քաղաքացիներն էլ դժգոհում էին, թե այս տարի ծաղիկը թանկացել է, եթե անցյալ տարի՝ որակյալ կակաչներ կարող էին գնել 50 դրամով, ապա այս տարի՝ 100 դրամով:

Մանրամասները՝ ֆոտոշարքում

PrevPhoto
NextPhoto

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930