Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սրբազանը խոսեց թուրքերից վրեժ լուծելու անհրաժեշտության մասին (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 24,2014 15:57

Շիրակցի պաշտոնյաներն ու բնակչությունը Եղեռնի զոհերի հիշատակը հարգեցին Հերհերի, կամ որ նույնն է՝ Ջարդի ձորում:

PrevPhoto
NextPhoto

Այստեղ պատարագ մատուցվեց Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, հնչեցվեց աղոթք և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը  հանդես եկավ խրոխտ ու ինքնատիպ ելույթով: «99 տարի է` դեռ մեր վրեժը լուծված չէ, հատուցումը հատուցված չէ, հայրենիքը վերադարձված չէ: Նշանակում է ` դեռ վրեժ ունենք լուծելու, հատուցում ունենք ստանալու և հայրենիք ունենք ձեռքբերելու: Այս մասին պիտի հիշենք, ոչ միայն մեր 1,5 միլիոն նահատակների մասին պիտի հիշենք, այլ պիտի հիշենք նաև մեր վրեժի, հատուցման և հայրենիքի մասին: Երանի այն սերնդին, ով կլուծի մեր վրեժը, կստանա հատուցումը և ձեռք կբերի ամբողջական Հայաստանը»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Մանրամասները տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Հարգելի Եպիսկոպոսը փաստորեն կոչ է անում առճակատման թուրքական պետության հետ: Սա նման է անմիտ ճնճղուկի՝ գիշանգղից որսը խլելու փորձին: Նա ակնհայտորեն չի ուզում տեսնել, որ հայ ժողովուրդը իր ձեռքում ոչ մի կոզիր(հաղթաթուղթ) չունի իր թվարկած վերոհիշյալ հնարավոր ձեռքբերումների համար: Նա երևի չգիտի, որ Թուրքիան 75 միլիոնանոց, գերմանական տեխնոլոգիաներով զարգացած, աճող պետություն է, որ նրանց «սպեցնազը» մենակ վաթսուն հազար է, ունի 16 000 տանկ ու զրահամեքենա, 40 մլրդ առևտուր Ռուսաստանի հետ ու Բոսֆորի վրա կառուցվող կամուրջը արժե Հայաստանի բյուջեի կրկնակին: Դրանից չէ՞ արդյոք, որ հայության աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները վերացական գաղափարներով կերակրվելով, ազգին տարել են դեպի կործանում: Ողբում եմ քեզ, կործանված հայոց աշխարհ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930