Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկայի հրեական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային դեմ առ դեմ կանգնել իրականության հետ. Amerikayidzayn.com

Ապրիլ 24,2014 16:03

«Ամերիկայի ձայն». «Անցյալ դարի վայրագությունների հիշատակի այս ամսվա ընթացքում մենք սգում և հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին»:

Այս մասին ասված է Ամերիկայի հրեական հանձնաժողովի հայտարարության մեջ, որտեղ Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում ոչ միայն ամբողջությամբ հասանելի դարձնել զանգվածային սպանդի, բռնի վերաբնակեցման, մահվան երթերի, ընտանիքների բաժանման և այլ բռնությունների վերաբերյալ պատմական գրառումները, այլ դեմ առ դեմ կանգնել այն իրականության հետ, որը բացահայտում են այս գրառումները:

«Արդեն մեկ դարի վաղեմություն ունեցող այս վերքի ապաքինման գործընթացը կարող է սկսվել միայն այս ցավալի դարաշրջանի ճշմարտության հետ երես առ երես կանգնելուց հետո», – ասված է Ամերիկայի հրեական հանձնաժողովի հայտարարության մեջ, որի գործադիր տնօրեն Դեյվիդ Հերիսը նշում է, որ կազմակերպությունը բազմիցս վկայություններ է ներկայացրել և գրել, որ օսմանյան իշխանությունների կողմից հայազգի բնակչության նկատմամբ իրականացված դաժանությունները մարդկության դեմ գործած անասելի հանցագործություն է:

«Որպեսզի հաճախակի մեջբերվող, սակայն հազվադեպ իրականացվող «Այլևս երբեք» արտահայտությունն ունենա իրական նշանակություն, անհրաժեշտ է ճանաչել այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները», – ասում է Ամերիկայի հրեական հանձնաժողովի գործադիր տնօրենը:

«Ինչպես հիշեցնում են հետագայում տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները, մեզանից յուրաքանչյուրը հիշելու պարտավորություն ունի, որպեսզի ապագայում կանխվեն նման արարքները: Արտահայտում ենք մեր համերաշխությունը ամենուրեք գտնվող բարի կամքի բոլոր մարդկանց հետ Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը նշելիս, որը դարձել է 20-րդ դարի ազգային հողի վրա իրականացված սպանդի և ցեղասպանության առաջին, սակայն ոչ վերջին դեպքը», – եզրափակում է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Ամերիկայի հրեական հանձնաժողովի հայտարարությունը:
Հրապարակումն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930