Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ Հայաստանում այժմվանից նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Մասնավորապես, «Ucom» ընկերությունը բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակներում պատվիրել է նաեւ «RECOGNIZE THE ARMENIAN GENOCIDE» մակագրությամբ շապիկներ, որոնք այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-ամյակի օրը, կրում են ընկերության սպասարկման բոլոր գրասենյակների աշխատակիցները:
Երեկ երեկոյան բոուլինգի «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանը եւ Հայկ Անտոնյանը Ինտերնետ բոուլինգի «Direct stroke» Հաուսբոլ անհատական մրցաշարին, որին մասնակցում էին միաժամանակ Ռուսաստանի` չորս, իսկ օնլայն` հետեւում բազմաթիվ այլ քաղաքներ, մասնակցեցին այդ մարզաշապիկներով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ