Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի՝ «ցավ կիսելը»՝ Հայոց ցեղասպանության «ուշ թե շուտ ճանաչման վկայություն»

Ապրիլ 24,2014 15:19

«Էրդողանի հայտարարությունը այն վկայությունն է, որ ուշ թե շուտ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «ցավն է կիսել» 1915թ-ին տեղի ունեցած դեպքերի համար, Ծիծեռնակաբերդի բարձունքում այսպես պատասխանեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Այնուհետև փոխարտգործնախարարը հավելեց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքներում հետեւողականության ցուցաբերումը ցանկալի արդյունքների կբերի»:

Նույն հարցի վերաբերյալ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Թուրք իշխանությունը պիտի զերծ մնա այն հայտարարություններից, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Պետք է Թուրքիայի իշխանությունները վաղ թե ուշ անեն այն, ինչ Գերմանիայի իշխանությունը, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից և ճանաչեցին Հոլոքոստը»:

Մեր հարցին, թե թուրքական կողմի նման հայտարարությունների պարագայում արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ ՀՀ-ն հայ-թուրքական արձանագրություններից ետ վերցնի իր ստորագրությունը, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Պարոն նախագահը հանդես է եկել ուղերձով և այստեղ հստակ ուրվագծվում է դա ու նախագահը հանդես է եկել ողջամիտ ժամկետների մասին»:

Մեր հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունները բավարար քայլեր կատարո՞ւմ են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Այսօր այն օրը չէ, որ մենք քննարկենք ՀՀ իշխանությունների քայլերը: Բոլորս՝ իշխանություն, թե ընդդիմություն, ամեն ինչ պիտի անենք, որ հարյուրամյակին ընդառաջ ավելի միաբանված լինենք: Իսկ այն, որ մարդկային հասարակության թիվ մեկ խնդիրը ցեղասպանության դեմ պայքարն է, որ նոր ցեղասպանություններ չլինեն, դա փաստ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930