Կիևի ուժերը ապրիլի 25-ին Սլավյանսկ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են սկսել, որի արդյունքում, Ուկրաինայի ՆԳՆ-ի փոխանցմամբ, հինգ զինյալ է սպանվել, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Սլավյանսկի հյուսիս-արևելքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ՆԳՆ-ի և ՊՆ-ի ջոկատները անօրինական զինված խմբավորումների 3 պահակակետ են գրավել: Զինված հակամարտության ընթացքում 5 ահաբեկիչ է ոչնչացվել», – հայտնել են ՆԳՆ-ից՝ նշելով, որ ուկրաինական ջոկատների կողմից մեկ հոգի վիրավորվել է:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ միառժամանակ ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը հաղորդել է, որ Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերը ուկրաինական զինվորականներից հետ են վերցրել պահակակետերից մեկը:
Դոնեցկի մարզային ոստիկանությունը ավելի վաղ հայտնել էր, որ Սլավյանսկի զինված խմբերը քաղաքում 8 պահակակետ են սարքել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ