Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Հերհերի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իր խոսքում քաղաքապետը նշեց, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ճանաչել դարասկզբի ոճիրը որպես թուրքական պետության կողմից կազմակերպված ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ և ներողություն խնդրի մեր ազգից, այլապես ժամանակակից թուրքական պետության բոլոր այն հայտարարություններն ու վստահեցումները, որոնք ուղղված են հայ և թուրք հասարակությունների հաշտեցմանը՝ կեղծ են:
Սամվել Բալասանյանը մասնակցեց նաև Ցեղասպանության զոհերի հուշարձանի տարածքում կազմակերպված ծառատունկին:
Գյումրու քաղաքապետարան
Կարդացեք նաև