Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհ, բացի՜ր աչքերդ գոնե 100 տարի հետո…

Ապրիլ 24,2014 14:38

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեզ բոլորիս աշխարհի ամենամեծ ողբերգության հերթական տարելիցի առնչությամբ, որից հետո աշխարհը տեսավ նաև այլ ցեղասպանություններ:

Այդ ցավը առաջին հերթին մերն է, որովհետև հենց մեր արյունակից եղբայրներին ու քույրերին են կոտորել աշխարհի՝ մինչև հիմա չպատժված ամենամեծ վայրագները: Վայրագություն, որը բնորոշ էր նախնադարյան շրջանում:

Ես վստահ եմ, որ մենք շուտով կունենանք մի նոր սերունդ, որն արդեն իսկ մեջքը ուղղած, հզոր ու խելացի ձևով մեր վրեժխնդրության հարցը կլուծի… Նրանք լինելու են նոր Հայաստանի և ամբողջ աշխարհասփյուռ հայերի մարտիկները:Ստորև ներկայացնում եմ իմ կարճառոտ մտքերը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

1. Ցեղասպանության համար վրեժխնդիր լինելը մեզ համար պատվի հարց է, աշխարհի համար՝ արկածախնդրություն:

2. Ցեղասպանության ճանաչումը հարցի լուծում չէ, այն պետք է դատապարտել, ցեղասպանների հետևորդներին ու գաղափարախոսներին պատժել, որ մարդկության հանդեպ այդ զարհուրելի ոճրագործությունը ծիլեր չարձակի:

3. Ցեղասպանությունը ժխտողներին պետք է մայրության իրավունքից զրկել:

4. Յուրաքանչյուր հայ ապրիլի 24-ին մոռանում է իր սեփական հանգուցյալներին:
5. Ամեն անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հավաքվելիս, հայը պետք է մտովի թռչի Թուրքիա՝ վրեժ լուծելու:

7. Ավաղ, աշխարհը հայերին հաճախ ճանաչում է Եղեռնով:

8. Եթե հազարավոր հաղթանակներ էլ ունենանք այս աշխարհում, միևնույն է, մեկուկես միլիոն հայերին չենք կարող ետ բերել:

9. Ապրիլի 24-ը ոչ թե մեր սգո, այլ միասնության օրը պետք է լինի:

13. Վստահ եմ, այն ցավը, որ հայերը տեսան երկրի վրա, թուրքերը տեսել են Դժոխքում:

14. Աշխարհ, բացի՜ր աչքերդ գոնե 100 տարի հետո…

15. Արդյոք շատ չէ՞ մեկ հարյուրամյակի համար այսքան ցեղասպանություն ու պատերազմ:

16. Մեկուկես միլիոնի անմեղ հոգիներն արդեն 99 տարի շրջում են աշխարհում ու հիշեցնում իրենց մասին:

17. Քանի՛, քանի՛ Սարյան ու Մինաս, Չարենց ու Սևակ, Կոմիտաս ու Թումանյան չտեսավ, չվայելեց աշխարհը 1915-ից հետո…

18. Իմ տխրության տարիքն 99 է արդեն:

19. Մեկուկես միլիոն հայի արև է խավարել ու 99 տարի չի շողշողում:

20. Արդեն հարյուր տարի մեկուկես միլիոնի արցունքն ու հոգու ճիչը երկնքից թափվում են մեզ վրա անձրևի տեսքով, կայծակի լույսով…

Արթուր Ալեքսանյան
Արցախյան պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    գոնե-ով ոչ ոք աչք չի բացում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930