Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ճի՞շտ վարվեց ոստիկանը

Ապրիլ 24,2014 14:34

Երբ մենք մեքենայով անցանք Ռուբինյանց փողոցի հայտնի տեսախցիկի տեսադաշտում գտնվող զեբրայի վրայով, չեզոք տարածքում կանգնած հետիոտնը խոսում էր հեռախոսով: Մեր առջևից և հետևից ընթացող մեքենաները ևս չզիջեցին ճանապարհը հետիոտնին, քանզի նա չէր պատրաստվում շարունակել ճանապարհը: Սակայն ոստիկանական մեքենայի բարձրախոսից հնչեց միայն մեր մեքենայի պետհամարանիշը (երևի մեր մեքենայի կրկնվող թվերն էին պատճառը), և մենք կանգ առանք:

Մոտեցած ՆԳՆ ՃՈ լեյտենանտը ներկայացավ (միտումնավոր չեմ գրում ազգանունը)՝ հանդիմանեց, թե ինչո՞ւ վարորդը չզիջեց հետիոտնին: Վարորդն էլ արդարացավ, որ հետիոտնը շարժվելու փորձ չէր անում, կանգնած խոսում էր հեռախոսով: Այս լսելուն պես ոստիկանը խիստ բարկացավ և սպառնաց, որ մեքենան կտանի տուգանային հրապարակ:

Ստիպված գործին ես միջամտեցի, ներկայանալով որպես լրագրող և նաև հետիոտն, ով երբեմն ճանապարհի մեջտեղում կարող է չեզոք գոտում կանգնել ու պատասխանել սպասված զանգին: Ոստիկանն ընկրկեց, վարորդն էլ ներողություն խնդրեց…Մի մութ հարց մնաց՝ բոլորս քաջ գիտենք, որ մեքենայի ղեկին վարորդն իրավունք չունի հեռախոսով խոսել, դրա համար պատիժ է նախատեսված, իսկ ի՞նչ է սպասվում հետիոտնին՝ այս պարագայում: Չէ՞ որ ճանապարհային կանոնները խախտելու դեպքում նրանց համար ևս տույժ է նախատեսված:

Արդյոք ճի՞շտ էր վարվում ոստիկանը՝ վարորդին ահաբեկելիս, մանավանդ, որ զեբրան տեսախցիկի տեսադաշտում էր, ինչն էլ հուշում էր, որ ոստիկանն ուղղակի «կրակում» էր, «կպավ՝ կպավ»:

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930