Այսօր մի խումբ հոգևորականների, ՀՀ քաղաքական վերնախավի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով լսեց լրագրողների հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, սակայն այդպես էլ մեկնաբանություններ չարեց՝ նշելով, թե արդեն մեկ անգամ հայտնել է այդ մասին իր կարծիքը:
Aravot.am-ի հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի ետ կանչել ՀՀ-ի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից՝ հաշվի առնելով նաև երեկ Էդողանի կողմից արված հայտարարությունը, Սրբազանը, ձեռքը պարզելով ՀՀ ԱԺ պատգամավորների խմբին, պատասխանեց. «Այդ մասին ինձ չպիտի հարցնեք, այլ ԱԺ-ին»:
Սրբազանին նյարդայնացրեց իր սանիկին վերաբերող հարցը, նա լրագրողին թույլ չտվեց անգամ արտաբերել այդ հարցը, նշելով՝ «բա ամոթ չես անում, այս օրով»:
Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, թե «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր, սրբազան Կճոյանի սանիկ Մհեր Ավետիսյանը վաճառել է այն ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ