Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ պատգամավորներին՝ «Դուք ավելի խելո՞ք եք, քան ավագանիները» (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 13:48

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ազգային ժողովում կայացան խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով:

Ավտոկայանատեղերին պատգամավորներն անդրադարձան լսումների երկրորդ մասում:
Պատգամավորները իրենց ելույթներում բազմապիսի մտահոգություններ հայտնեցին կարմիր գծանշումների վերաբերյալ, դրանից ավելի շատ ենթադրություններ արեցին, կասկածներ հայտնեցին, որակավորումներ տվեցին…

Եվ ահա հայտնվեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը եւ հարցրեց՝ որպես ի՞նչ եք դուք՝ սիրելի պատգամավորներ, փորձում մտնել այն ոլորտը, որը ձերը չէ: Եթե տարիներ շարունակ պայքարով հասել եք նրան, որ տեղական ինքնակառավարման մարմիններին տվել եք ազատություն՝ գործելու, բյուջե ձեւավորելու եւ կառավարելու, ի՞նչ հիմքով եք հիմա հանկարծ որոշում, որ իրավունք ունեք այդ ինքնակառավարման մարմնի՝ Երեւան համայնքի ավագանու որոշած հարցերին անդրադառնալ, դրանք փոխել եւ այլն: «Ի՞նչ է, 1 միլիոնից ավելի մարդկանց կողմից ընտրված ավագանիներից ավելի խելո՞ք եք»,- հարցրեց Այվազյանը պատգամավորներին:

Ապա հետաքրքրվեց լսումներին ներկա Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանից՝ ի՞նչ է, Երեւանի ավագանու կազմում ընդդիմություն չկա՞, որ այս հարցերը այնտեղ բարձրացնի, որ Ազգային ժողովն է բարձրացնում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930