Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգուն ու կիսաքանդ. Աշտարակի 5 եկեղեցիներից գործող են միայն երեքը

Ապրիլ 24,2014 13:40

Աշտարակի ամենաբարեկարգ եկեղեցին՝ Սուրբ Մարինեն (13- րդ դ.), միակն է, որ ունի մշտական հոգևոր հովիվ: Եկեղեցու բակն օրերս մաքրելու էին եկել Ռազմական ակադեմիայի սաները:Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին, որ ամեն տարի՝ Զատկին ընդառաջ գալիս են, շրջում քաղաքի 5 եկեղեցիներով ու մաքրում բակերը:

Ծիրանավոր եկեղեցու քարերի ու մասունքների կողքին, արդեն տասնամյակներ շարունակ, կարելի է տեսնել «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը: Նույնը կարելի է տեսնել նաեւ 14-րդ դարի Սպիտակավորի վրա: Երկու եկեղեցիներն էլ չեն գործում, գմբեթ չունեն, բայց ներսում շարված են տասնյակ խաչքարեր ու կիսաքանդ սյուներից հատվածներ:ekexeci1

Բնակիչներն իրենք են սրբապատկերներ ու մոմեր բերում ու դնում կիսաքանդ խորանների վրա:

ekexeci2

7-րդ դարի Կարմրավորի շուրջը ամենաշատ խաչքարերն ու մասունքներն են: Այդտեղ է նաև բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը: Դռան վրա կարելի է տեսնել հեռախոսահամար: Դա մոմավաճառ տիկին Հայկանդուխտի համարն է: «Եկեղեցին մշտական քահանա չունի, միայն կիրակի օրերին պատարագների համար է հոգևորական գալիս, քանի որ տեղը շատ փոքր է»,- ասում է տիկին Հայկանդուխտը, ինքն էլ երբեմն տուն է գնում՝ ճաշելու: Անցած տարի Կարմրավորի կողքին սրճարան են կառուցել:

Եթե Աշտարակին վերևից նայես, կտեսնես, որ Ծիրանավորը, Կարմրավորը և Սպիտակավորն ասես պահպանում են Սուրբ Սարգիս եկեղեցին: Ավանդությունը պատմում է, որ նրանք երեք աղջիկներ են եղել, ովքեր սիրել են Սարգիս անունով մի տղայի, բայց մերժվել են նրա կողմից:

ՆԵԼԼԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930