Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Բանավոր պայմանավորվածությունները կամ բարի ցանկությունները մեզ համար հիմք չեն». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 24,2014 13:14

Ի՞նչ հետեւություններ կարելի է անել կենսաթոշակային ռեֆորմի շուրջ նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած քաղաքական քննարկումներից։ Հատված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից:

-Իսկապես, երկուստեք կա ցանկություն՝ կառուցողական դաշտում փնտրելու եւ գտնելու համաձայնեցված լուծումներ։ Բայց, իմ խոսքում էլ ասացի, այդ լուծումները ոչ թե պետք է գտնեն խորհրդարանական 6 ուժերը վարչապետի հետ միասին, այլ բավարարեն ժողովրդի բացարձակ մեծամասնությանը, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին, բոլորին, ովքեր մտահոգված են այս խնդրով։

Իհարկե, վարչապետի կողմից եղան բանավոր հավաստիացումներ, պատրաստակամություն դրսեւորվեց գտնելու այդ լուծումները։ Կգտնվե՞ն, թե՞ ոչ՝ այլ խնդիր է։ Չշտապենք գնահատականներ տալ, բայց մի բան պարզ է՝ բանավոր պայմանավորվածությունները կամ բարի ցանկությունները մեզ համար հիմք չեն. դրանք պետք է արձանագրվեն եւ դե յուրե տեսք ստանան համապատասխան օրենսդրական փոփոխությունների ձեւով։

-Ըստ ձեզ, հնարավո՞ր է, պարտադիր բաղադրիչից չհրաժարվելով, գործող օրենքը բարեփոխել այնպես, որ, մի կողմից, դա չհակասի սահմանադրությանը եւ ՍԴ որոշմանը, մյուս կողմից՝ ընդունելի եւ ընկալելի լինի հանրության գերակշիռ մեծամասնության համար։

-Կարող եմ ներկայացնել մեր դիրքորոշումը, որը հայտնել եմ նաեւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ. առանց այդ եզրույթը հանելու օրենքից՝ հրաժարվելու պարտադիր բաղադրիչից, որեւէ լուծում չեմ տեսնում։ Գուցե ուրիշները տեսնում են, բայց ինձ համար միանշանակ է՝ եթե պարտադիրը մնում է, այլեւս օրենքը հակասահմանադրական է։
Ինչքան էլ ՍԴ որոշման հետ կապված տարբեր մեկնաբանություններ լինեն, մենք համարում ենք, որ ցանկացած նման լուծում կհակասի ՍԴ որոշմանը. չի կարող լինել այնպիսի լուծում, որը կարող է բավարարել ժողովրդի մեծամասնությանը, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցությանը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930