Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Թուրքիան կարողանում է նման հայտարարությամբ ասել, որ ցեղասպանության ճանաչում չկա, թեեւ կա մի քայլ առաջ» (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 13:06

Սարյանի պուրակից ՀԱԿ անդամները սկսել են իրենց երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Նախքան երթը, ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ 90-ականներից սկսված առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման քաղաքականությունը կանգ առավ այն պահին, երբ ստորագրվեց հայ-թուրքական արձանագրությունները, «Ցյուրիխյան ուրացումը»:

«Հայաստանը համաձայնեց մի փաստաթղթի, որով փաստորեն հարցականի նշան դրվեց ցեղասպանության եղելության վրա, համաձայնեց Թուրքիայի հետ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի ցեղասպանության եղելությունը: Սա մի քայլ էր, որը իհարկե բարոյական տեսանկյունից անընդունելի էր, անընդունելի էր նաեւ քաղաքական տեսանկյունից: Սերժ Սարգսյանը սպասում էր, որ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը եւ Հայաստանը տնտեսությունը կզարգանա, բայց դա չեղավ: Թուրքիան խաբեց Հայաստանին՝ կապելով արձանագրությունները ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ: Հայաստանը մնաց կոտրված տաշտակի առջեւ եւ դրանից շահեցին բոլորը, նաեւ Թուրքիան, բացի Հայաստանից: Շահեց նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ այդ գործընթացը նրան թույլ տվեց ամրապնդել իր իշխանությունը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը ցեղասպանության ժառանգներին վերաբերող, պարոն Զուրաբյանն ասաց. «Ոչ ոք թող միամիտ չլինի եւ չկարծի, թե պատահական իրադարձություններ էին: Էրդողանը ոչ միայն ցավակցություն է հայտնել, այլեւ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն թուրքերին, որոնք այդ օրերին փրկել են հայերին: Բոլորս էլ հասկանում ենք, որ նման հայտարարությունները պատահական չեն, ակնհայտ է, որ տեղի է ունեցել հայ-թուրքական դիվանագիտական շփումներ, որոնց հետեւանքով երկու կողմերը պարտավորվել են նման ռեւերանսներ անել: Հայ-թուրքական հարաբերություններում սկսվել է նոր դիվանագիտական ցիկլ, որից երեւում է, թե Թուրքիան ինչ է ստանում այդ ցիկլից: Թուրքիան կարողանում է նման հայտարարությամբ ասել, որ ցեղասպանության ճանաչում չկա, թեեւ կա մի քայլ առաջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930