Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ ասել է՝ մարդկանց մասնակցությունը լինի «Պարտադիր, բայց ոչ պարտադրված». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 24,2014 12:54

«Բայց, որ ավելի կարեւոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ այն համատեղ իրականացնելուն»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Կարծում ենք, ընդհանուր առմամբ, իսկապես ողջունելի են նման մոտեցումն ու արձագանքը: Ավելին՝ «կուտակայինի հարցը», ինչպես բազմիցս նշել ենք մեր հրապարակումներում, շատ ավելի վաղ պետք է նման արձագանքի արժանանար:

Զուտ ներքաղաքական հարաբերությունների, նաեւ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու, ընդհանուր քաղաքական միջավայրի լիցքաթափման եւ ջանքերն ավելի արդյունավետ հուն մղելու առումներով էլ գնահատելի է վարչապետի հնչեցրած մոտեցումը: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանը անձնական վիրավորանքի պահ է ներառում այս գործընթացում: Դա էլ հասկանալի է, քանզի ընդառաջ քայլերի ու առկա խնդիրը համակողմանի մեկ անգամ եւս քննարկելու պատրաստակամության պայմաններում ուղղակի անհասկանալի եւ անտրամաբանական կլինի, եթե կուտակայինի հակառակորդները մերժողական կեցվածք ընդունեն:

Ի դեպ, մինչեւ այժմ երկխոսության վերաբերյալ իշխանության, մասնավորապես նախկին վարչապետի կոչը, ըստ էության մերժվեց «Դեմ եմ»-ի կողմից։ Դե, իսկ նորանշանակ վարչապետի հետ հանդիպում-քննարկումից հրաժարվեց ՀԱԿ-ը։

Միանգամայն դրական պետք է դիտել նաեւ «պարտադիր բաղադրիչի» փաստացի կասեցումը, մինչեւ ՍԴ որոշման մեջ նշված փոփոխությունների իրականացումն ու նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Հստակությունը ամեն դեպքում նախընտրելի է, քան այն անորոշությունը, որ ծագել էր Սահմանադրական դատարանի որոշումից ու դրա տարամետ մեկնաբանություններից հետո:

Այս ամենով հանդերձ, նաեւ հարցեր են ծագում, ամենից առաջ վարչապետի հայտարարության 5-րդ դրույթի շեշտադրման վերաբերյալ: Ի՞նչ ասել է՝ մարդկանց մասնակցությունը լինի «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Դա ո՞րն է: Կամ պարտադիր է լինում, կամ կամավոր:

Հետեւաբար պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնց պայմաններում մարդիկ կգերադասեն հոժար կամքով մասնակցել այդ «կուտակային համակարգին»: Իսկ եթե մի բան պարտադիր է, ապա այն արդեն որոշակի իմաստով հենց պարտադրված է:
Ու այս դեպքում հակասությունը սոսկ մտահայեցողության խնդիր կամ փիլիսոփայական պարադոքս չէ:

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930