Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերը խորհրդանշական էին համարում, որ հենց Ճշմարիտյանի օրոք նախարարության անվանման միջից վերացավ «արդյունաբերություն» բառը. «168 ժամ»

Ապրիլ 24,2014 12:45

Երեկվա դրությամբ արդեն նշանակված էին 7 նախարարներ, որոնցից միայն երկուսն են նոր, այն էլ՝ մեծ վերապահումներով։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում Վաչե Գաբրիելյանին փոխարինել է Դավիթ Հարությունյանը (նախկինում՝ արդարադատության նախարար), իսկ էկոնոմիկայի նախարար է դարձել Կարեն Ճշմարիտյանը՝ փոխարինելով Վահրամ Ավանեսյանին։ Առայժմ այնպիսի տպավորություն է, որ կառավարության նկատմամբ վստահությունը խարխլում էին հատկապես Վաչե Գաբրիելյանն ու Վահրամ Ավանեսյանը։ Իսկ Ճշմարիտյանը եկել է՝ վերականգնելու այդ վստահության դեֆիցիտը։

Կարո՞ղ է, սակայն, նոր (պայմանականորեն ասած) նախարարը լուծել այդ խնդիրը։ Կարեն Ճշմարիտյանը բավականին երկար է զբաղեցրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իհարկե, այն ժամանակ դա ուրիշ անվանում ուներ։ 1999–2002թթ. նա ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարն էր, որից հետո նախարարությունը վերանվանվեց առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն։ Ճշմարիտյանն այն ղեկավարեց մինչև 2007 թվականը։ Դրանից հետո ստեղծվեց էկոնոմիկայի նախարարություն, որը գլխավորեց Ներսես Երիցյանը։

Այսինքն՝ Կարեն Ճշմարիտյանը համակարգել է տնտեսական քաղաքականությունը 1999–2007թթ.: Իսկ ի՞նչ արդյունքներ է ունեցել։

Միանգամից ասենք, որ Կարեն Ճշմարիտյանը հպարտանալու տեղ ունի. երկնիշ աճը հենց նրա օրոք էր արձանագրվում։ 2001 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 9.6%-ով, 2002-ին՝ 12.9%, 2003-ին՝ 13.9%, 2004-ին՝ 10.1%, 2005-ին՝ 13.9%, 2006-ին՝ 13.4%, 2007-ին՝ 13.7%: 2008-ին տնտեսական աճը դանդաղեց մինչև 6.8%, սակայն Ճշմարիտյանն այլևս նախարար չէր։

Սա լուսավոր կետն էր, սակայն ոչ լուսավոր կետերն ավելի շատ են։

Հենց Ճշմարիտյանի օրոք դրամը սկսեց շատ արագ արժևորվել։ Այսպես, 2003-ին դոլարի միջին փոխարժեքը 578.77 դրամ էր։ 2004-ին դոլարն ընկավ մինչև 533.45 դրամ, 2005-ին՝ 457.69 դրամ, 2006-ին՝ 416.04 դրամ։ 2007թ. վերջին դոլարն արժեր արդեն 304.22 դրամ։ Թե սա ինչ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, բոլորն են հիշում։

Արդյունաբերությունը, և հատկապես՝ արտահանմանն ուղղված արդյունաբերությունը կանգնեց վերացման վտանգի առաջ, փոխարենը՝ իրենց լավ էին զգում ներմուծող մոնոպոլիստները։ Եթե 2002–2003թթ. արդյունաբերությունն աճում էր տարեկան ավելի քան 14%-ով, ապա 2004 թվականից սկսած անկման տեմպը թուլացավ։ Իսկ 2006-ին արձանագրվեց անգամ արդյունաբերական արտադրանքի 0.9% անկում։ Դրա համար էլ շատերը խորհրդանշական էին համարում, որ հենց Ճշմարիտյանի օրոք նախարարության անվանման միջից վերացավ «արդյունաբերություն» բառն ու փոխարինվեց «առևտուր» բառով։

Սակայն առևտուրն էլ հայտնվեց աննախանձելի վիճակում։ Այսպես, 2002թ. արտահանման տարեկան աճը (48.4%) շուրջ 4 անգամ գերազանցում էր ներմուծման աճի տեմպին (12.9%):

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930