Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ մեկն անպայման պիտի թարգմանի Գալուստ Սահակյանի ասածները. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 24,2014 12:39
Galust Sahakyan

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Գալուստ Սահակյանի հետ եւ նրան առաջարկել ԱԺ
նախագահի պաշտոնը։

«ՉԻ» – Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել վրեժ լուծել Հայաստանից՝ անհասկանալի է, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում թարգմանչի հաստիք
պիտի ավելացվի։ Ինչ-որ մեկն անպայման պիտի թարգմանի Գալուստ Սահակյանի ասածները։

Եթե չեք հավատում, մի ընդարձակ մեջբերում անենք Գալուստ Սահակյանի՝ հենց երեկ արտասանած մտքերից. «Եթե նայում ենք Հայաստանի ապագային, որը բոլոր իր ներշնչանքով պատկերվում է հաջող ապագա, այսպես ասեմ, այդ ապագայում, եթե դու կունենաս նորից 500 հազար թոշակառուներ, որոնք կդառնան իրենց թոշակներով հասարակության սոցիալապես խոցելի մի մաս, որ չի ենթադրում, որ մենք ինչ-որ տեղ կարող ենք ավելի արժեքավոր խնդիրներ լուծած հասարակություն ունենալու պահանջ ներկայացնել հետագայում»։

Հասկացա՞ք։ Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանը հենց այս միտքը լսելուց հետո է որոշել Գալուստ Գրիգորիչին ԱԺ նախագահ դարձնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հենց այսպիսի ոճով ու գիտելիքներով դպրոցում սերունդ է կրթել ու դաստիարակել:Հետաքրքիր է, հիմա տեսնես ինչո՞վ են զբաղված վերջինիս սաները կամ, արդյոք, այսօր չեն հիասթափվել իրենց երբեմնի դասատուից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930