ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: