Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և բարձրաձայնում դրա մասին

Ապրիլ 24,2014 12:30

«Մեր դասագրքերում նշված է 1915-ի դեպքերի մասին»,-ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ծառատունկի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով 1915 թ-ի դեպքերի մասին, ասաց, որ ցեղասպանությունը ճանաչվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, որը կարևորել է խնդրի մեծությունը:

Պարոն Ռոյսը նաև նշեց, որ ցեղասպանությունից զատ իրենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանի հետ ավելի խորն առևտրային հարաբերություններ ձևավորվեն և ներդրումները մեծացնեն. «Ամերիկահայերի ջանքերով այնպես պետք է անենք, որ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա առավել տեսանելի տեղ զբաղեցնի: Անում ենք ամեն ինչ, որ երկու երկրների միջև պետք գործարար կապերն ամրապնդվեն»:

Կոնգրեսական Էլիոտ Էնգելն իր խոսքում ասաց, որ ԱՄՆ-ի ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որի մասին գիտի Թուրքիան: Նա նաև նշեց. «Ունենք ամերիկահայ կենսունակ ակտիվ համայնք, որը բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին, և ԱՄՆ-ի ժողովուրդը գիտի դրա մասին, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիան ևս դա պետք է ընդունի»:

Կոնգրեսական (Ռոուդ Այլենդ) Դեյվիդ Սիսիլին նշեց. «Ինձ համար այս օրը պատիվ է այստեղ գտնվելը, մեր համայնքում ունեն հայտնի հայ անձնավորություններ: Մենք այստեղ ենք ճանաչելու և մեր գնահատականը տալու Հայոց ցեղասպանությանը: Պատրաստ ենք զորավիգ լինել հայ ժողովրդին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930