Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարող է Սերժ Սարգսյանը հայտարարել, թե Սեւանա լճի ջուրը գյուղացիներին անվճար տրամադրելու փոխարեն չի հոսում Նախիջեւան. «Ժողովուրդ»

Ապրիլ 24,2014 11:24

ԳԱԱ ժողովին մասնակցող Սերժ Սարգսյանը, ով սովոր է լսել ակադեմիկոսների քծնանքաշատ ելույթները՝ հանկարծակիի է եկել հնչած քննադատությունից եւ Ջրբաշյանի հայտարարություններից հետո, չկարողանալով զսպել վրդովմունքը, ակադեմիկոսին մեղադրել է ոչ գիտական գնահատականի մեջ. «Ես խնդրում եմ՝ Սեւանի մասին գիտական խոսք ասեք, ոչ թե հուզական»,- կշտամբել է Սարգսյանը։

Մինչդեռ ակադեմիկոսի բարձրացրած հարցը ոչ միայն գիտականորեն հիմնավորված է, այլեւ՝ դրա դեմ տարիներ շարունակ պայքարում են բնապահպանները. «Մենք ավելացնում ենք Սեւանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջեւան։ Ջուրը պահել չենք կարողանում։ Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, էդ ջուրն ինչ է լինում՝ գնում է Ադրբեջան»,- Ջրբաշյանի այս պնդմանը Ս. Սարգսյանը հակադարձել է՝ հայտարարելով. «Սեւանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում», իսկ ջրի բացթողումն էլ արվում է՝ ելնելով բնակլիմայական պայմաններից, որպեսզի «Արարատյան դաշտը չչորանա»։

Հետաքրքիր է՝ գիտական, հիմնավորված խոսք ասելու պահանջով ակադեմիկոսներին դիմող Սարգսյանը չի՞ մտածում այն մասին, թե որքանով են իր պնդումները հիմնավոր։

Մասնավորապես 5 տարով լճից ջրառը 70 մլն խմ-ով ավելացնելու որոշումը ինչպես կարող է պայմանավորված լինել բնակլիմայական պայմաններով։ Ինչ է, Ս. Սարգսյանն առաջիկա հինգ տարվա համար կարողանում է կլիմայական պայմանները կանխատեսե՞լ։

Եվ կամ՝ ինչպես կարող է Ս. Սարգսյանը հայտարարել, թե Սեւանա լճի ջուրը գյուղացիներին անվճար տրամադրելու փոխարեն չի հոսում Նախիջեւան, այն դեպքում, երբ դա ոլորտի բոլոր մասնագետներին հայտնի փաստ է։ Ինչ վերաբերում է Արարատյան դաշտավայրի չորանալուն, ապա անգամ բնապահպանության նախարարությունն է արձանագրել, որ Արարատյան ավազանի ընդերքային ջրերը նվազել են, ինչի արդյունքում ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը մեծացել է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Անկախ այն բանից,թե այդ հարցում ով էր ճիշտ,համենայն դեպս,ակադեմիկոսի հետ այդ տոնով չեն խոսում:Էլեմենտար կուլտուրայի ու դաստիարակության հարց է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930