Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Մեր նավը շատ հզոր է, ուժեղ է, ու չենք խորտակվելու». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 24,2014 11:14

Ի՞նչն է պատճառը, որ քաղաքական մյուս ուժերը ՝ այդ թվում ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, չեն ցանկանում իրենց հետ կոալիցիա ձեւավորել, իսկ կոալիցիոն միակ գործընկերն էլ՝ ՕԵԿ-ը, հայտարարեց այնտեղից դուրս գալու մասին։

Արդյո՞ք սա նշանակում է, որ նրանք այլեւս հույսեր չեն կապում ՀՀԿ-ի հետ ու ՀՀԿ-ն «խորտակվող նավ» է։ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ կոալիցիայի մաս չկազմելու հիմնական պատճառը պատասխանատվություն չկրելու ցանկությունն է։

Բացի այդ, Սահակյանը այլ պատճառ էլ նկատեց իրենց հետ չհամագործակցելու համար. «Ըստ իս՝ որոշ քաղաքական թիմեր արդեն նախապատրաստվում են 2017-2018 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին։ Բայց մինչ այդ, երկար ժամանակ կա, ու փոփոխություններ կլինեն»։

Հարցին, հնարավո՞ր է արդյոք ՀՀԿ-ն խորտակվող նավ է, ու դրա համար էլ իր հետ չեն համագործակցում, Սահակյանը հակադարձեց. «ՀՀԿ-ի նավը այնպիսի նավ է, որը դժվար թե խորտակվի։ Մեր նավը շատ հզոր է, ուժեղ է, ու չենք խորտակվելու։ Այսօրվա մեր նավապետը փորձառու է, ծանոթ է օվկիանոսի ծանծաղ մասերին էլ, հատակին էլ ու մոտեցող այսբերգներին էլ։ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից ՀՀԿ-ն խորտակվե՞լ է, ՀՅԴ-ն դուրս է եկել, խորտակվե՞լ է։ ՕԵԿ-ը դուրս եկավ, խորտակվեցի՞նք։ Նման վտանգ չկա»:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930